Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Հիմա մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը

Հիմա մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը
30.05.2023 | 08:37

Քանի որ Փաշինյանը խնդիրներ ունի Ալիևի ելույթը հասկանալու հետ կապված, ասեմ իմանա` Ալիևը տվել է այն խաղաղության բնութագիրը, որը մեզ առաջարկվում է «վիզը ծռած», «վերջնագրային» խաղաղություն` «Ալիևը ողորմած» լինի տրամաբանությամբ։

Դա այն իրավիճակն է, երբ Չերչիլն ասել է, երբ անպատվության ու պատերազմի մեջ ընտրում ես անպատվությունը, ստանում ես և՛ անպատվություն, և՛ պատերազմ։

Փաշինյանի միակողմանի ու հակապետական զիջումները վտանգել են ոչ միայն 120 000 հայերի կյանքը, այլև հայոց պետականությունը։

Հիմա մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը ու դա Փաշինյանի քաղաքականության հետևանքն է։

Այսքանից հետո մեկնելու է Քիշնև ու պայմանագի՞ր բանակցի...

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2153

Մեկնաբանություններ